Ժպտա՛

Է՜հ, որդի՛ս, արդեն ութսունին մոտ պառավ կնիկ եմ: Ամուսինս արդեն եռեսուն տարի է` կողքիս չէ: Խեղճը շատ էր աշխատում, չնայած տուն բերածը մի բան չէր: Հազիվ հերիքացնում էր կոմունալ վճարումները կատարելուն և օրը մի կտոր ցամաք հացի:

Մեր տան աշխատաողը ես էի, ու մինչև հիմա էլ մնում եմ ես:

Գիտե՞ս՝ ինչ կարևոր գործի եմ եղել. ամբողջ սովետական միության երկրների ապրանքների ստանդարտավորումը մեր հիմնարկն էր կատարում: Մեզ նույնիսկ հեռավոր Սիբիրից փայտի նմուշ էին բերում, որպեսզի տեղավորենք որևէ ստանդարտի մեջ:

Հա, գիտե՞ս` ինչ կարևոր գործ էր: Բա չէ, հիմա, ութսուն տարիներս շալակած համբալություն եմ անում ու տարածք մաքրում: Մաքրում ու մաքրում եմ ու այդպես ամեն օր: Հա՛, որդի՛ս, եթե ամբողջ աշխարհում փակվեն բոլոր աշխատատեղերը, հավաքարարի համար միշտ էլ գործ կճարվի. էտքան կեղտոտ է էս աշխարհը ու ամեն օր էլ ավելի է կեղտոտվում:

Ամուսնացել եմ տասնհինգ տարեկանում: Ամուսինս ինձնից յոթը տարով մեծ էր: Այն ժամանակ չոԲան տղա էր, հետո միայն անցավ բանվորության: Ա՜խ այդ ինդուստրացումը: Իսկ կուլտուրական հեղափոխությունն ինձ ստիպեց զբաղվել կրթությամբ: Հա՛, ես գյուղի միակ աղջիկն էի, որ չնայած վաղ էի ամուսնացել, էն էլ չոԲանի հետ, սկսեցի զբաղվել կրթությամբ: Հենց այդ ժամանակ էլ ես ու ամուսինս տեղափոխվեցինք քաղաք:

Է՜հ, որդի՛ս, էն ժամանակ իմ ասածը գոնե արժեք ուներ, իսկ հիմա՞: Տե՛ս, վատառողջ եմ, բայց էն գորիլլան ստիպում է ինձ էլի աշխատել. տո այ շան որդի, երբ որ ես իմ կին հալով կոմսոմոլի քարտուղար էի, քո տատիկը կոլխոզներում հասարակ կթվորուհի էր:

Բայց դե, ի՞նչ արած, ես հիմա հասարակ հավաքարար եմ:

Տասնվեց տարեկանս նոր էր լրացել, երբ ծնվեց առաջնեկս: Մեծ տղայիս վրա շատ եմ ուշադրություն դարձրել հենց ծննդյան օրվանից. տեսնես` հիշո՞ւմ է ինձ: Հետո ծնվեց աղջիկս, հետո ևս երկու տղա: Տղաներից հետո զույգ աղջիկներ ծնվեցին: Նրանցից մեկը մի շաբաթից քիչ ավել ապրեց:

Ես` իրական կոմունիստուհիս, գիշեր ու զօր աղոթում էի Աստծուն, որ գոնե իմ կյանքի մնացած օրերն էլ բաշխի երեխայիս: Բայց դե, աթեիզմն արդարացվեց: Աստված արդեն եռեսուն տարի է` ինձնից խլել է ամուսնուս:

Դրա փոխարեն ունեմ տասներկու թոռնիկներ, որոնցից տեսել եմ միայն յոթին: Մնացած հինգը ծնվել են իրական կոմունիստուհուս թշնամի իմպերիալիստական երկրներում, որտեղ էլ չվեցին մեծ աղջիկս ու միջնեկ որդիներս: Մեծ որդուս վրա շատ ուշադրություն դարձրի, բայց հույսերս չարդարացվեցին. ամուսնուս մահից հետո նա շիշը բերանից չի կտրում: Զարմանում եմ` ախր նա իսկի նորմալ մայրական կաթ չէր խմում այդպես հաճույքով:

Այ իմ աչքի լույսը փոքր աղջիկս էր: Նա տունը մնաց, որովհետև ծնվել էր ֆիզիկական արատով` նրա աջ ոտքը ձախից հինգը սանտիմետրով կարճ էր: Շատերը կարծում էին, որ նա էլ իր զույգ քրոջ պես երկար չի ապրի, նամանավանդ, որ արատ ուներ: Բայց նա ապրեց շուրջ քսանյոթը տարի: Նրա մահվանից մեկ տարի անց էլ կյանքից հեռացավ ամուսինս` իմ կյանքի միակ տղամարդը:

Ու հիմա ես մոտեցել եմ ութսունի շեմին: Եռեսուն տարի է` միայնակ եմ: Ինձ ոչ-ոք չի հիշում, բացի էս անտերից, որն ամեն օր ինձ ստիպում է էլ ավելի լավ աշխատել: Ախր, ես ինչքան էլ լավ աշխատեմ, ես աշխարհը, մեկ է, չի մաքրվի:

Է՜հ, որդի՛ս, այսքան մաքրում եմ , մաքրու՜մ, բայց չեմ կարողանում մաքրել հիշողությունս:

Այո՛, ամուսինս իմ կյանքի միակ տղամարդն էր:

Ես նման չէի մեր գյուղի մնացած աղջիկներին: Ես ակտիվիստուհի էի և ունեի մեծ ձգտումներ: Ես ամեն ինչում նոր դարաշրջանի կին էի: Իմ հետամնացության մասին հուշում էր միայն այն հանգամանքը, որ ամուսնացել էի տասնհինգ տարեկանում: Բայց դա ինձ ավելի էր հզորացնում, չէ՞ որ այդքան երիտասարդ տարիքում ես արդեն հասուն կին էի.

 

*

*                     *

Նա մեր հիմնարկի ֆինանսական բաժնի տնօրենն էր: Նրան դիմում էինք հայրանունով` Կոյրունիչ: Արտաքին գեղեցկությամբ չէր առանձնանում, ինչպես բոլոր համաշխարհային սրտակերները: Բավական վաղ տարիքում ամուսնացել էր և հետո արագ ամուսնալուծվել: Չնայած` ֆինանսական բաժնի տնօրենն էր և լավ էր հասկանում ֆինանսներից, ապրում էր համեստ կյանքով: Ի՞նչ արած, կոմունիզմ էր ու հավասարություն:

Չնայած հավասարություն էր, բայց քեֆ անելուց նրան հավասարը չկար: Նա չգիտես` որտեղից տիրապետում էր Եվրոպայում և Ամերիկայում այդ ժամանակ բավական նորաձև պարերին: Դրանով նրա հմայքն ավելանում էր մի քանի անգամ:

Ես գյուղացի աղջիկ էի, ակտիվիստ, վաղաժամ հասուն կին արարած ու իմ ասածն արժեք ուներ:

Կորյունիչին շատերն էին սիրահհարված: Նրան և նրա շրջապատին էլ ավելի մոտիկ գտնվելու համար ես ավելի շատ էի ակտիվություն ցուցաբերում, և այդ էր պատճառը, որ ,ի վեջո, դարձա կոմսոմոլի քարտուղար:

Նրա վրայից մշտապես բուրող սիգարետի բույրն ինչքան տհաճ էր թվում ուրիշների համար, այդքան հաճելի էր ինձ համար: Շատերը կարծում էին, որ չափից շատ ծխելը Կորյունիչի միակ թերությունն էր: Բայց ես այդպես չէի կարծում:

Նրա աշխատասենյակը ապակեպատ էր և գտնվում էր իմ աշխատասենյակի ուղիղ դեմ դիմացը: Ես ժամերով զմայլվում էի նրանով: Նա իրար վրայից ծխում էր թունդ սիգարետները` իր աշխատասենյակ-կոլբան դարձնելով մասսայական սպանությունների համար նախատեսված գազային խցիկ: Այդ թանձրացող ծխի միջից ես նշմարում էի նրա դեմքը, որն ինձ ուղղակի նետում էր այլ աշխարհ:

Է՜հ, որդի՛ս, ես էլ եմ ժամանակին ջահել եղել: Այս պատմության մասին գիտեմ միայն ես. դու էլ ավելացար. երևի տարիքս թույլ է տալիս կիսվել հիշողություններովս: Բայց խնդրում եմ` ուրիշներին չպատմես:

Իսկ հիմա: Իսկ հիմա երեխաներս մոռացել են ինձ: Ամուսինս եռեսուն տարի է` ինձ է սպասում, բայց ես չեմ գնում, դեռ: Ես արդեն իսկ դրանով ցուցաբերում եմ անհնազանդություն, որ ես` չնայած ակտիվիստուհի, բայցևայնպես գյուղի աղջիկս, ստիպում եմ ամուսնիս սպասել ինձ այս էլ եռեսուն տարի:

Գիտե՞ս, որդի՜ս, ինչո՞ւ եմ հիմա հավաքարարություն անում: Մենք բոլորս էլ գիտենք, որ էս աշխարհը, մե՛ կ է, չի մաքրվի:

Այդ ամառ նա ինձ կանչեց իր ապակեպատ խցիկը:

Չէ, չէ, ասել եմ չէ՞` ամուսինս իմ կյանքի միակ տղամարդն է եղել:

Պարզվեց, որ գիտի նաև անունս: Նա բնականաբար պետք է իմանար, չէ՞ որ ես կոմսոմոլի քարտուղարուհին էի: Բայց ինձ համար կարևոր էր, որ նա գիտի անունս:

Երբ մոտեցա, նա ինձ դիմեց անունով և խնդրեց լաթի կտոր, որպեսզի մաքրի սեղանին մնացած սուրճի և մոխրամանից դուրս պրծած մոխրի հետքերը: Ես համեստ կին էի և թույլ չտվեցի, որ նա մաքրի այդ հետքերը. ինքս արեցի: Հետո նա շնորհակալություն հայտնեց ինձնից և շատ հաճելի ժպիտ նետեց դեպի իմ կողմը: Այդ ժպիտն ինձ ամբողջ կյանքիս ընթացքում ուղեկցում է, նույնիսկ եռեսուն տարի առաջ, երբ հողին էի հանձնում իմ կյանքի միակ տղամարդուն:

Հիմա ես հասարակ հավաքարար եմ: Բայց առաջ իմ խոսքն արժեք ուներ ու նման շան որդիներն իմ դիմաց ոչինչ էին:

Մի բան էլ ասեմ, որդիս: Կորյունիչը բավական ուշ տարիքում մի որդի ունեցավ, չգիտեմ էլ թե որ կնոջից: Դրանից հինգը տարի հետո նա լքեց այս աշխարհը` մահանալով թոքի քաղցկեղից, որովհետև շատ էր ծխում:

Ես հիմա մաքրություն եմ անում ու ինձ հետևում է Գարեգինի (անունը մոռացել էի քեզ ասել) ժպիտն ու էն շան որդու հաչոցը:

Չորսը տարի է, ինչ այստեղ եմ աշխատում, եթե կարելի է էս համբալությունը աշխատանք համարել:

Շեֆ կոչեցյալս սևուկ փոքրամարմին տղա է: Ու գիտե՞ս, որդի՛ս, թե ինչ է նրա հայրանունը: Այո՛: Շեֆ կոչեցյալս ամբողջ կյանքում չի ծխել, որովհետև հենց սիգարետն է եղել իր անհայր մեծանալու պատճառը:

Ես հիմա նրա հավաքարարն եմ, բայց էս աշխարհը, մեկ է, չի մաքրվի:

Միգուցե շուտով կատարեմ ամուսնուս տված հավատարմությանս խոստումը, քանի որ հիվանդ եմ:

Է՜հ, որդի՛ս, արդեն ութսունին մոտ պառավ կնիկ եմ և ինձ էս աշխարհի վրա պահում է միայն Գարեգինի ժպիտը:

Ժպտա՛:

Մերձավան 02/22/2009 02:20

 

Չոռնին (օն ժե Բեեղզեբուղ, Վոլանդ, Շեդդիմ etc… )

բոլոր գույների միավորումը Սևն է:

Անհայտ տաճկաքուրդ ֆիլօս 

Սևը

Չոռնին ԱՐԻԱԿԱՆ ՍԵՔՍԻ համահեղինակն է և գլխավոր գախափարախոսը (համարյա <<Մեկ ազգ>>ի համանախագահ Գոռ Թամազյանի պես (չխամեմատել))

Չոռնին հարատև է, և տևում է մեկ-երկու վարկյան 1993-1845  թվականների արանքում:

Չոռնին Ճանճերի իշխանն է ` Բեեղը` Բելը, բայց հայկուբելի պատմության նման նրան ոչ-ոք իրավունք չուն մի-նետով սպանել , քանզի.

Չոռնիյ,վտառոյ ասնավածել մինետա վ էտօմ բոգմ զաբիտմ գօռձե

Չոռնին անառողջ քննադատությամբ է վերաբերվում նեոգառլախիզմի գաղափարախոսությանը, քանի որ պահպանողական է:

Չոռնիի իդեալների շարքին են դասվում Մարկիզ դը Սադը, Զախեր Մազոխը, Զիգմունդը ու երգիՃ Խաթուբան, Բոբոլը, Ժպը, Ծծը, Մացակը և այլք:

Չոռնին իդեալներ չունի:

Չոռնիի սիրած զբաղմունքը ուրիշներին անվանադրելն ու թաքուն հրճվելն է

Չոռնին ամուսնացել է բավական վաղ տարիքում, ավելի հասուն տարիքում նշանվել, խորը ծերության ժամանակ` սիրահարվել:

Չոռնիին միայն մեկ կին է մերժել, քանի որ չէր սիրում Չոռնիին (մերժման համար ինչպիսի անհեթեթ պատճառ)

Չոռնին ջահել աղջիկներին ուրախացնող է, այրի կանանց` փարատող, էնդու համար քիզ տեսնողն ասում է, վայ , վայ …

Չոռնու մեջ են ամփոփված բոլոր արվեստները, որոնք չունեն որևէ կիրառական նշանակություն:

Չոռնին ադրբեջանական հիմնի միակ հայ կատարողն է

Չոռնին արևածագի դիմավորման արարողության գլխավոր պատասխանատուն է, և կարելի է ասել, որ նա մեր օզոնային շերտն է, քանզի միայն նա իր խավարով կարող է այրող արևի դեմն առնել:

Չոռնին է մտածել ու գրել ոչ թե <<Աստվածային կատակերգությունը>>, այլ հեղինակին` Դանթեին, ոչ թե Հախվերդյանի երգերը, այլ հենց Հախվերդյանին, ոչ թե <<Մորմոնի գիրքը>>, այլ` Հովսեփ Սմիթին, Ոչ թե <<Ասուածաշունչը>> այլ` աստծուն:

Չոռնին անտանելի է, երբ սոված է:

Չոռնին է ձևակերպել Չուվակի օրենքը

Չոռնին ատում է գրող հրապարապոսներին, իր անձի քննադատությունը ու իր քունը խաթարողներին:

Չոռնին <<աղջիկ-փայտ>> եզրի  արարիչն է:

Չոռնին դեմ է Օնանի աղանդին

Չոռնին կողմ է մասնակի բռնաԲարությանը

Չոռնին խռռացնում է, երբ նույնիսկ արթուն է: Նա խռռացնում է բոլորին և ամենուր:

Չոռնին բոլորին վերաբերվում է <<նույն ձև>>` Տձև:

Չոռնիից են բխում բոլոր նորությունները, և բոլոր հղումները տանում են դեպի Չոռնի

Չոռննի պատկերը Մալևիչի համար ներշնչանքի աղբյուր է

Չոռնիի մասին այսպես կարելի է անվերջ խոսել ու խոսել ու ոչինչ չասել

Հ.Գ.Այսքանը, հլը

Закон чувака

Ամենաթունդ մտքերը ծնվում են    … … … զուգարանում

անհայտ տաճկաքուրդ ֆիլօս

դւդե

Все мы чьи-то чуваки

Тот, кто на вершинне чувачьей иерарьии —

Божий чувак.

Тот же кто внизу…

Сам господь бог его чувак!!!

Հ.Գ. ՀամահեԳինակ` Չոռնի

Ծծը (օն ժե Մադաթիա, Բիզե, Կացակ, Կծկե etc…)

Ընկերությունը տակն անելու պես բան է. բոլորը կարող են տեսնել դա, բայց միայն դու ես զգում դրա ջերմությունը

անհայտ

Ծծը

Ծծը մեր իդեալների մարմնացումն է ու մեր ախտերի փոշիացումը

Ծծը զուտ միևնույն տառերի միավորում չէ, ինչպես օրինակ` Խխն, որով միայն խխունջն է սկսվում: Ծծը հատուկ անուն է, գոյական, բայց ոչ երբեք մականուն:

Ծծը մեր երազած ապագան է, որը լռվել է անցյալի ու ներկայի արանքում:

Ծծը, ի տարբերություն իր բոլոր ընկերների, հիշում է իր բոլոր ընկերներին:

Ծծը այն ընկերն է, որը մենք ինքներս երբեք չենք կարող լինել. կամ չենք ուզում լինել:

Ծծը կապուտաչ է, կյաժ ու բոյը տեղը, գումարած դոշի ոլորապտույտ մազերը:

Ծծից երբեք չի կարելի նեղանալ, ոչ թե նրա համար, որ նա խենք է, այլ նրա համար, որ նա երբեք մեզանից չի նեղանում, քանի որ գիտակցում է, որ մենք խենթ ենք:

Ծծին ոչ ոք ուղղություն ցույց չի տալիս, քանի որ նա գիտի Ճշմարիտ ուղին, և կոնկրետ էլեկտրագնացքը, որն էլ շարժվում է Ճշմարիտ ուղով:

Ծծին փառավորում են բոլորը, սակայն անձայն ու առանց ավելորդությունների:

Ծծում է ամփոփված աշխարհքիս բարիքը, սերը, ոսկին ու մոլիբդենը:

Ծծը պրոլետարական հակահեղափոխականության սիմվոլն է, խաղաղության գովազդողն ու Հայլուրին անվերապահորեն հավատացողը:

Ծծին բոլորս ձգտել ենք դեռ մանկուց, պատանի հասակում չենք գտել նրան, քանզի դեռ ձևավորված չենք եղել, երիտասարդ տարիքում տեղ-տեղ ենք հանդիպել նրան, ավելի հասուն հասակում Ծծին կրել ենք մեր մեջ շուրջօրյա, իսկ ծեր ժամանակ ապրել ենք Ծծի կարոտով:

Ծծը ունի միայն մեկ խնդիր, որը ոչ մեկի հետ չի կիսվում, այդ է պատճառը, որ չեմ կարող գրել դրա մասին. ուղղակի չգիտեմ:

Ծծից է կախված մեր անցյալը, քանզի նա է մեր հիշողության պահապանը:

Ծծը երբեք զոհեր չի պահանջում, նա չգիտի` ինչ է ատելությունը, նա 99% տոկոսանոց սպիրտից էլ մաքուր է, դրա համար էլ չեն ներում նրանց:

Ծծը չի սովածանում: Նա է սննդի աղբյուրը, առողջության գրավականը:

Ծծի հանդեպ թաքուն, միայն թաքուն, նախանձով են լցված բոլորը, Մացակն ու Չոռնին:

Ծծը բոլորիս բարեկամն է, այդ թվում` Բոբոլի, Ժպի, ու անհետացման եզրին կանգնած պանդաների:

Ծծը չի կիսում Մացակի ու Չոռնիի պատկերացումները ԱՐԻԱԿԱՆ ՍԵՔՍԻ մասին, սակայն նա դասվում է նույնանուն աղանդի սրբերի շարքին:

Ծծը իրականում գոյություն ունի, բոլոր դեռահաս աղջիկների երազներում:

Ծծն անքննելի է, ամենաստեղծ ու ամենակարող. նա կարող է ստեղծել այնպիսի ծանր քար, որը չկարենա բարձրացնել, և բարձրացնի:

Ծծին պետք է նուրբ վերաբերվել, այլապես դուք ոչինչ չեք ստանա  … ձրի   … ժարիտ  …  այլոց կանանց կանացի գուգուրանք …

Ծծը, ցավոք, Մացակին հարվածելու համար նզովված է: Նա պետք է հարատև զգայուն լինի:

Ծծի հետաքրքրությունների շրջանակը չի սահմանափակվում պոեզիայով, ձիավարությամբ ու պոլլոյով: Նա ավելի շատ սիրում է հետաքրքրվել իր չոլկայով, գտնել լուծումներ թափվող մազերի դեմն առնելու համար:

Ծծը ծառին ծածուկ ծամեց ծիծակ, ծիրան ու քյաբաբ:

Ծծը հայ մեծերից ճանաչում է (բացի իրենից, իհարկե) Պողոս Նուբարին, հեղափոխական Կամոյին ու անշուշտ Չարենցին, քանի որ նրանց անուններով տեղանուններ կան

Ծծի մասին խոսքերն այլևս ավելորդ են:

Հ.Գ.Պակա, Ց, Ծծ…

Ժպոյի աղոթքը (հայեցի գլոսսոլալիա)

Չգիտեմ` ով ոնց ա վերաբերվում նման երևույթներին, համենայն դեպս, որպես ստեղածագործություն ցանկանում եմ ներկայացնել երկու հրեշտակալեզու աղոթք: Սրանք ես եմ գրի առել, ինձ էլ շատ է հետաքրքրել: Խոսացողի մասին էլ` լռեմ: Ահա այդ երկու գլոսսոլալիաները: Ու ոչ մի կոչ էլ չեմ անում…

Axotox

***

Կոմելա կասա սելակոնտա

անդերասիվա կանակեա

հէմինիկարա սելինիամարա

ապերաիա կալակոնտա սիլակայա

հոբե սաքենտե կարաուակա

հոբո կամինո սիմոնեկունտաս

աբերասիա կալակեսա

հենդիրիմայա կալակաաս

հիբարակոյաս պարարասենտա

սիլակամինա օբարակեյա

կոմո սինա կայաս, սենտերակայաս

սաբլե աբեյե կուլակա այե

քիմանա կարաս, սինդարակայաս

քեևասաֆինա, սալականտա

կոբորոկոնտա ալամենա

քոմո ասա ալամինաս

Քիբերենտե սոլոկեյե սալամինաս

սինա ասկեյա ինա ամեյաս

ամէն

***

սիլաակոնտա ակարակեսա

սոլոկամինա կերակեսա

կիվանակաաս սոլավանա

էնե ասա

սավա դավակիյան

սենա

հինարա հինա ամենակայա

սոպերակայա

հոնտարակայա սալամանտա

ասբերեկայա, կենտարա կայա

քարաքիսիյա

սոբարակայաս

Հ.Գ. այս ամենին իհարկե կա գիտական բացատրություն, շատ քիչ կասկածանքով: Բայցևայնպես, ես դրանից տպավորվեցի: Սակայն կարծում եմ` շատ լուրջ էլ պետք չի ընդունել, մանավանդ որ.

<<Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, ինչո՞վ պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են:>>

Ա, Կորնթ. 13:1 

 

 

Խարմսիզմ

Ինձ հետաքրքրում է միայն «տխմարությունը»

ԽարմսԱվելի լավ ա` Դանիիլ Խարմսի գրածներից տեղադրեմ գրառմանս մեջ, որ չասեք` էս ինչ անհետաքրքիր գրառում էս արել: Դրա համար էլ կշտապեմ տեղադրել Խարմսի գործերից որևէ մեկը, այնպես որ չասեք` ուր է Խարմսի գրածը, քանի որ պատրաստվում եմ տեղադրել այն` ի պատասխան ձեր հորդորների: Ու այս գրառումն էլ արել եմ ոչ թե նրա համար, որ ես եմ ցանկացել, այլ ` դուք` ինչպես երևում է վերը նշված տողերից:

Բայց չէի ուզի շտապել, ոչ թե նրա համար, որ դուք ստիպում եք տեղադրել Խարմսի գործերից, և այն էլ իսկույն, այլ ուղղակի` չեմ սիրում շտապողականություն: Հուսով եմ` կկարդաք այս գրառումը, որի մեջ տեղադրել եմ Խարմսի գործերից` ինչպես որ ստիպեցիք: Ես էլ փորձել եմ թարգմանել մի էրկու գործ (շատ չքննադատեք), որ չասեք … etc.

Երկնագույն Տետրակ N10

Կար կարմրահեր մի մարդ, ով չուներ աչքեր ու ականջներ: Նա չուներ և մազեր, այնպես որ կարմրահեր նրան անվանում էին պայմանականորեն:

Խոսել չէր կարողանում, քանի որ բերան չուներ: Քիթ նույնպես չուներ:

Նա նույնիսկ ձեռ ու ոտ չուներ: Եվ փոր էլ չուներ, և մեջք էլ չուներ, և ողնաշար էլ չուներ, և ոչ մի փորոտիք էլ չուներ: Ոչինչ չուներ: Այնպես որ, անհասկանալի է` ում մասին է խոսքը:

Ավելի լավ է մենք նրա մասին այլևս  չխոսենք:

Ընկնող պառավները

Մի պառավ չափազանց հետաքրքրությունից դուրս ընկավ պատուհանից, ընկավ ու ջարդուփշուր եղավ:

Պատուհանից դուրս նայեց մեկ այլ պառավ և սկեց նայել ջարդուփշուր եղածին, սակայն չափազանց հետաքրքրությունից նույնպես դուրս ընկավ պատուհանից, ընկավ ու ջարդուփշուր եղավ:

Հետո պատուհանից դուրս ընկավ երրորդ պառավը, հետո չորրորդը, հետո հինգերորդը:

Երբ որ ընկավ վեցերորդ պառավը, ինձ հոգնեցրեց նրանց դիտելը, և ես գնացի Մելցևյան շուկա, որտեղ, ասում են, ինչ-որ մի կույրի նվիրել են գործած շալ:

ես մեկն էլ թարգմանեմ, ու գնամ քնեմ, որ չասեք …

Դեպք Պետրակովի հետ

Մի անգամ Պետրակովը ցանկանում էր քնել, սակայն պառկեց անկողնու կողքին: Նա այնպես ընկավ գետնին, որ պառկած է հատակին ու չի կարողանում կանգնել:

Պետրակովը հավաքեց վերջին ուժերը և չորեքթաթ կանգնեց: Իսկ ուժերը նրան լքել էին, և նա կրկին ընկավ փորի վրա ու պառկած է:

Պետրակովը պառկած էր հատակին մոտ հինգ ժամ: Սկզբում հենց այնպես էր պառկած, իսկ հետո քնեց:

Երազը վերականգնեց Պետրակովի ուժերը: Նա արթնացավ բացարձակապես առողջ: Կանգնեց, անցավ սենյակով մեկ ու զգուշորեն պառկեց մահճակալին: <<Այ հիմա,_մտածեց,_հիմա կքնեմ >>: Իսկ քնելու ցանկություն այլևս չկա: Շուռումուռ է գալիս Պետրակովը մի կողքից մյուսը, և ոչ մի կերպ չի կարողանում քնել:

Այսքան բան:

Բայց էս մեկը ավելի տխմար, աբսուրդ ու անհեթեթ ա էէէ…

ԿապՓիլիսոփա

1.Գրում եմ Ձեզ ի պատասխան Ձեր նամակի, որը Դուք պատրաստվում եք գրել ինձ ի պատասխան իմ նամակի, որը գրել եմ Ձեզ: 2. Մի ջութակահար մագնիս էր գնել իր համար և տանում էր այն տուն: Ճանապարհին ջութակահարի վրա հարձակվեցին խուլիգանները և գլխարկը գլխից թռցրին: Քամին որսաց գլխարկը և տարավ այն փողոցով: 3. Ջութակահարը մագնիսը վայր դրեց և վազեց գլխարկի ետևից: Գլխարկը ազոտաթթվով ջրափոսն էր ընկել և այնտեղ քայքայվել: 4. Իսկ խուլիգաններն այդ ընթացքում հափշտակեցին մագնիսը և անհետացան: 5. Ջութակահարը տուն դարձավ առանց  վերարկուի և գլխարկի, քանի որ գլխարկը ազոտաթթվի մեջ քայքայվել էր, և ջութակահարը իր գլխարկի կորստից վշտացած, վերարկուն մոռացավ տրամվայում: 6. Այդ տրամվայի կոնդուկտորը տարավ վերարկուն հնոտիաշուկա և փոխանակեց այն թթվասերի, կորկոտի և լոլիկի հետ: 7. Կոնդուկտորի աները լոլիկից գերհագեցավ ու մեռավ: Կոնդուկտորի աներոջ դին դրեցին դիարան, բայց հետո այն շփոթեցին և կոնդուկտորի աներոջ փոխարեն թաղեցին ինչ-որ պառավի: 8. Պառավի գերեզմանի վրա սպիտակ սյուն դրեցին` Անտոն Սերգեևիչ Կոնդրատև մակագրությամբ: 9. Տասնմեկ տարի անց այդ սյունը որդերը կրծոտեցին և այն ընկավ: Իսկ գերեզմանոցի պահակը սղոցեց այդ սյունը 4 մասի և վառեց այն իր սալօջախում: Իսկ գերեզմանոցի պահակի կինը այդ կրակի վրա ծաղկակաղամբից ապուր պատրաստեց: 10. Բայց, երբ ապուրն արդեն պատրաստ էր, պատից ժամացույցն ընկավ հենց այդ ապուրով ամանի մեջ: Ժամացույցն ապուրից հանեցին, բայց ժամացույցի մեջ փայտոջիլներ կային և հիմա նրանք ապուրի մեջ հայտնվեցին: Ապուրը տվեցին մուրացիկ Տիմոֆեյին: 11. Մուրացիկ Տիմոֆեյը կերավ փայտոջիլներով ապուրը և պատմեց աղքատ Նիկոլային գերեզմանոցի պահակի բարության մասին: 12. Հաջորդ օրը աղքատ Նիկոլայը եկավ գերեզմանոցի պահակի մոտ և սկսեց ողորմություն խնդրել: Բայց գերեզմանոցի պահակը ոչինչ չտվեց աղքատ Նիկոլային և վռնդեց նրան: 13. Մուրացիկ Նիկոլայը շատ զայրացավ և վառեց գերեզմանոցի պահակի տունը: 14. Կրակը տնից անցավ եկեղեցի և եկեղեցին այրվեց: 15. Երկարաձիգ քննություն գնաց, բայց հրդեհի պատճառը պարզել չհաջողվեց: 16. Այն տեղում, ուր եկեղեցին էր, ակումբ սարքեցին, և ակումբի բացման օրը կազմակերպեցին համերգ, որում հանդես եկավ ջութակահարը, ով 14 տարի դրանից առաջ կորցրել էր իր վերարկուն: 17. Իսկ ունկնդիրների մեջ նստած էր որդին այդ խուլիգաններից մեկի, ովքեր 14 տարի առաջ թռցրել էին այդ ջութակահարի գլխարկը: 18. Այդ համերգից հետո նրանք տուն գնացին նույն տրամվայով: Սակայն նրանց ետևից եկող տրամվայում վագոնավարը հենց նույն կոնդուկտորն էր, ով մի ժամանակ հնոտիաշուկայում ծախել էր ջութակահարի վերարկուն: 19. Եվ ահա նրանք ընթանում են ուշ երեկոյան քաղաքով. առջևից` ջութակահարն ու խուլիգանի որդին, և նրանց հետևից` վագոնավարը` երբեմնի կոնդուկտորը: 20. Նրանք գնում են և չգիտեն, թե ինչ կապ կա իրենց միջև և չեն իմանա այդ մինչ ի մահ:

Հ.Գ. Շնորհակալություն, որ ժամանակ տրամադրեցիք: Չնայած` ինչի՞ մասին է խոսքը, չէ որ դուք ստիպեցիք անել այս գրառումը: Գնամ. բաստուրմեն սառավ:

Բոբոլը

Ինչո՞ւ են մարդիկ ընդհանրապես ուսումնասիրում ամեոբաներին: Չեմ հասկանում, դա ինքդ քեզ ճանաչելու համա՞ր է:

mtacoxy

Բոբոլը պարզ տղա է` համարյա հողաթափիկ ինֆուզորիա:

Բոբոլն էլ պրոբլեմներ ունի, մտածելու, ստեղծելու, իր առաջ ծառացած խնդիրները լուծելու անհրաժեշտություն. ինքը պիտի ծառայությունից հետո իր տունը վերանորոգի: Երևի հետո էլի նոր խնդիրներ կառաջանան` դրանք լուծելու անհրաժեշտությամբ:

Բոբոլը լավ տղա է: Ասենք` բոլոր երեխաներն էլ լավն են, անմեղ ու անսխալական: Երևի իր անմեղությունն էլ առիթն է շրջապատի ատելության:

Բոբոլը կյանքում վատ բան չի մտածել: Ինքը երբեք չի մտածել:

Բոբոլը քնելուց նույնիսկ չի խռռացնում, միայն քնի մեջ խոսում է` ճիշտ երեխայի պես, որն առօրյան տեղափոխում է երազների աշխարհ և փորձում այդ աշխարհում գտնել իր հարցերի պատասխանները:

Բոբոլը նվիրված է. նվիված է իր հոտին, իր հովվին, իրեն ուղղություն տվող շներին:

Բոբոլը բարի տղա է: Նա գրկում է իր որովայնը,. օրորում իր օրգանիզմում գտնվող բակտերիաներին, նույնիս իրեն շարունակ անհանգստացնող փորի ճիճվին:

Բոբոլը երջանիկ տղա է: Նա երբեք չի մտածել երջանկության մասին, երբեք չի արել քայլեր` դրան հասնելու: Նա չգիտի` ինչ է երջանկությունը ու հենց դրանով էլ երջանիկ է: այդ ամենը դատարկ բաներ են:

Բոբոլը կրքոտ է. այդքան կիրք նվիրաբերել կարտոֆիլ մաքրելուն, և կամ ինքնամոռաց պարել, երբ Թագուհին դեռ հարիսա է եփում` նույիսկ պատկերացնելն անհնար է: սակայն նա, ցավոք, իրենը չի համարում ԱՐԻԱԿԱՆ ՍԵՔՍԻ գաղափարակիրը:

Բոբոլը հասնող տղա է: Միայն մեկ անգամ Ախտագռադից Երևան տանող ավտոբուսին չի հասել:

Բոբոլը լուրջ տղա է: Միայն նրա հետ կարելի է անվերջ խոսել. ասենք` բոլորս էլ ինքներս մեզ հետ անվերջ խոսում ենք, կամ` պատի:

Բոբոլը շատ հետաքրքիր տղա է: Նրանով են հետաքրքրված ճապոնացի գիտնականները: Նրա հետ երբեք չես ձանձրանա: Վերջերս շատ լավ սերտել է <<նստիր>>, <<Պառկիր>> և <<սիկտիր>> հրամանները:

Բոբոլը բոլորիցս լավն է: Նա նույնիսկ իմ ցինիզմից չի վիրավորվում: Նա նույնիսկ Պատերազմում չի վիրավորվում:

Բոբոլն աստվածային է` անքննելի, բարեգութ, գթասիրտ ու ոտակեր:

Բոբոլն իսկապես ուժեղ է, ավելի ճիշտ ` Բոբոլը Հատկապես ուժեղ է:

Բոբոլին սիրում են բոլոր կանայք` բոյով, թե` նիհար, տղա, թե` աղջիկ:

Բոբոլն է արարիչը այն ամենի, ինչ որ եղել է, կա ու կլինի զուգարանում:

Բոբոլն անպարտելի է: Նա երբեք չի մրցում:

Բոբոլը սիրում է մի օրիորդի, որը, ցավոք, սիրում է իր երրորդ երեխային, գարեջուր և Ժիրինովսկուն:

Բոբոլն ամենուր է` Իմ, քո, հարևան Զառա տոտայի մեջ:

Բոբոլին ոչ ոք չի տեսել. նա գոյություն չունի. հենց դրա համար էլ վախկոտի համբավ ունի:

Բոբոլը միշտ ինքն իրեն համոզում է, որ ինքը եսասեր չէ, կռվում է ինքն իր հետ, համոզում ինքն իրեն, հետո համբուրում հայելին ու հանգիստ քնում` ինքն իր հետ:

Բոբոլը տիրապետում է բացարձակ ճշմատությանը: Նա է կյանքի Բանը (խոսքը), Ճշմարիտ ուղին:

Բոբոլը սրամիտ է, պորճ,  հարբեցող ու դՈՒՍ ընԳած

Բոբոլի համար բոլորը բոբոլ են` անդեմ, անգլխաՎոռ ու ժպտերես:

Հա, մի տեղ էլ Բոբոլը ես եմ, դու ես, մեր հարևան Զառա տոտան:

Մեքսիկ բանվորի օրագիրը

մեքսիկ

Օր 1

Բուենոս դիաս, ամիգոս, ես էլ ասի` եկել եմ Ամերիկա, կարող ա ես ամերիկացիները ինձ հոշոտեն, էն էլ դու մի ասա, ըստե սաղ մեքսիկ են: Մուի բուենո:

Օր 2

Արա չէ, երեկ որ գրել էի` ստե սաղ մեքսիկ են, սխալ էի գրել. ստեղ սաղ կամ մեքսիկ են, կամ` հայ.

Օր 3

Արա նո, աքի (ստե) սաղ հայ են

Օր 4

Ես հայ եմ

Օր 5

Պարզել և թարգմանել, թե ինչ է նշանակում` մամատ ….մ : Ինձ հաճախ են այդպես կանչում: Օրինակ` Խուան, մամատ ….մ, ո՞նց ես: Ինձ թվում է` այստեղ մամա բառը կա, այ թե ….մը ինչ է նշանակում, պետք է պարզել:

Օր 6

Էս հայերը թրաշը ինչ շուտ ա գալի արյաա: Ու վեշնի կիրակնօրյա թրաշ ա: Երնեկ իրանց:

Օր 6

Չիկիտա, մամասիտա, էս հայ կանայք ինչ լավն են: Ինչքան հայ տղամարդիկ վատն են, ուղիղ էտքաՄ հայ կանայք լավն են, մուահ!!!

Օր 7

Օր 8

Երեկվանից բան չեմ հիշում: Երեկ աշխատավարձ ստանալու օրն էր:  Աշխատավարձս ո՞ւր ա:

Օր 9

Պորկե՞, ախպեր, կբացատրես` Պորկե՞ ենք մենք սենց վատ ապրում:

Օր 10

Պարզել, թե ինչ նմանություն կա իմ ու լոբու  միջև, և ինչ ու հայեր մամատ ….մից հետո ասում` այ լոբի: Նո սե, Նո սե:

Օր 11

Յո նո աբլօ առմենիանո, սենյոռ, նո էնթիենդո (հայերեն չեմ խոսում, չեմ հասկանում), սենյոռ, պոռ ֆավոռ, ախպոր պես, վերջապես կբացատրե՞ք, թե ինչ է նշանակում էտ մամատ ….մը:

Օր 12

Յո աբլո ի էնթիենդո առմենիանո ուն պօկօ (ես մի քիչ խոսում և հասկանում եմ հայերեն ): Մամատ ….մ — նշանակում է` մի ամիգօ` ընգերս:

Օր 13

էսօր հավայի տեղը ծեծ կերա: մտա հայկական ֆաստ ֆուդի տեղ, մոտեցա վաճառողին , ու իմ  իմացած հայերոնով ասեցի` Արմեն, ԸնԳերս, մի հատ շաուրմա կփաթաթե՞ս: Ինքն էլ ասեց` բա իհարկե, մամատ …մ:

Օր 14

Էհ, Վիվա Լա Մեքսիկա: Ես թողեցի ազատությունս սեփական երկրում ու հայտնվեցի էս անտեր տեղը …Վիվա Լա Մեքսիկա!!!

Օր 15

Հայերեն սովորածս վերջին արտահայտությունը`   Զիլինա, Զիլինա, Հոպ Զիլինա, Զիլինա:

Օր 16

Ճգնակեցության Նպատակը։— Հարկավոր է քո ծարավով երկար սպասել և նրան թույլ տալ լրիվ հասունանալ. այլապես երբեք չես հայտնաբերի քո աղբյուրը, որը երբեք չի կարող մեկ ուրիշի աղբյուրը լինել։

7 տարի անց

7 տարի առաջ կարդացի Նիցշեյի վերը նշված տողերը: Մինչև հիմա մտածում եմ: Ու մտածում եմ: Ու էլի մտածում եմ: Շատ երկար եմ մտածում: ՈՒՌԱԱԱ~, Ես մտածո~ւմ եմ!!!

7 տարի 1 օր անց

կարդալ այս հղումը (կտտացնել այս տողի վրա, որը ներկված է կապույտով, ինչը նշանակում է, որ բառերի “տակ” հղում կա: Եթե չհասկացա` ինչի մասին է խոսքը, կարդալ տողը ևս մեկ անգամ)

7 տարի 2 օր անց

Բուենոս դիաս, Բուենոս տառդես, ի նա վսյակիյ սլուչիյ, բուենոս նոչես: հաստա լա վիստա!!!

Դատարկ բաներ

writing

Որ տողերը լուսավորում են երեսդ,

Որ կյանքդ լցնում ես ու տեղավորում տողերի արանքում,

Դա հաստատ է:

Կյանքիդ բացատրությունը թող տեղափոխվի դեպի լուսանցք:

Բացատրության փնտրտուքն անիմաստ է:

Կարևորը տողերին բազմած տառերն են, կենսագրությունդ,

Շարադրությունդ գրելու ձևն ու բովանդակությունը:

Սեփական սխալներն ուղղողն էլ ես չեմ,

Այլ` Ուսուցիչը, որ իր բոցավառ գրչով

Աղբն է նետում սխալներս:

Աթոռները շարեմ ու հոգիս պառկեցնեմ նրանց վրա:

Աչքերը թող շեղվեն լուսանցքներից,

Կենտրոնանան ստորակետերի ու

Միջբառային դատարկությունների վրա:

Տողերի ճերմակությունն ապահովում են միջբառային դատարկությունները:

Քո հոգու թռչունն էլ իր բույնն է հյուսել իմ

Կյանքի գրքի լուսանցքներում:

Նա միշտ կտցահարում է կյանքիս իմասը:

Ես ուշացել եմ:

Քո հոգու թռչունը ցատկել է լուսանցքներիցս ներս

Ու տրորել կենսագրությունս:

Նա կտցահարել է տառերս,

կերակրել ճտերին: